Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
27.07.2018 | 01:39

...թե բավականին հետաքրքիր դիսկուրս է եղել ոչ միայն ԵՄ դեսպան միստր Սվիտալսկու, ԱՄՆ-ի դեսպան միստր Միլզի, այլև Եվրահանձնաժողովի նախագահ միստր Կլոդ Յունկերի հետ։ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Յունկերի հետ հանդիպած Փաշինյանը վերջինիս հետ խոսել է նաև Հայաստանին «ավելի ու ավելի» աջակցելու մասին, որովհետև Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, ինքն էլ ընտրվել է ամենաժողովրդավարական ճանապարհով։ «Այս դռնից ոչ ժողովրդավարներ երբեք չեն մտնում»,- ասել է Յունկերը՝ անպատասխան թողնելով Փաշինյանի խնդրանքը։

Ի դեպ, Փաշինյանի անունից ռուս պրանկերների զանգը Յունկերին՝ Հանրապետության հրապարակում խորոված ուտելու առաջարկով, հենց այս նշանային համակարգում է եղել։

Դիտվել է՝ 22798

Մեկնաբանություններ